HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.04.2018
ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը մասնակցել է INTOSAI առանցքային ազգային ցուցանիշների աշխատանքային խմբի 11-րդ նիստին
2018թ. մարտի 26-30-ը ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, մասնակցել է Հռոմում կայացած INTOSAI առանցքային ազգային ցուցանիշների ախատանքային խմբի 11-րդ նիստին, որին մասնակցում էին թվով 15 երկրների աուդիտի բարձրագույն մարմինների պատվիրակություններ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), INTOSAI քարտուղարության և Իտալիայի բյուջետային գրասենյակի մի շարք ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի նիստի թեման էր` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների 2030թ. օրակարգի իրագործմանն աջակցությունը` աուդիտի բարձրագույն մարմինների կողմից՝ առանցքային ազգային ցուցանիշների նկատմամբ կատարողականի աուդիտի միջոցով:
INTOSAI աշխատանքային խմբի նիստում Վերահսկիչ պալատի պատվիրակությունը հանդես եկավ վերահսկողությունից` հաշվեքննության անցման և կատարողականի աուդիտի շրջանակներում ռազմավարական աուդիտի իրականացման մարտահրավերների մասին զեկույցով:
Այցի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ հաշվիչ պալատի պատվիրակության հետ: Կողմերը 2019թ. ՌԴ հաշվիչ պալատի կողմից INTOSAI նախագահության ստանձնման կապակցությամբ քննարկեցին Մոսկվայում կայանալիք INTOSAI առաջիկա համագումարին առնչվող մեթոդական և կազմակերպչական հարցեր:
Ծանոթություն.
INTOSAI առանցքային ազգային ցուցանիշների աշխատանքային խումբը ստեղծվել է 2007թ., Մեխիկոյում կայացած INTOSAI 19-րդ համագումարին: Ներկայումս աշխատանքային խմբի անդամ է 22 երկրի աուդիտի բարձրագույն մարմին: Աշխատանքային խումբը նախագահում է ՌԴ հաշվիչ պալատը:
2011թ. ՀՀ վերահսկիչ պալատն անդամակցում է աշխատանքային խմբին: GIZ-ը շարունակում է տեխնիկական աջակցություն տրամադրել ՀՀ վերահսկիչ պալատին` նման կարևոր միջազգային հարթակներում մասնակցության և փորձի փոխանակման նպատակով:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2018