HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.10.2017
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասում գնումների ավագ մասնագետ Թանվիր Հոսեյնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասում գնումների ավագ մասնագետ Թանվիր Հոսեյնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀԲ-ի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի շրջանակներում գնումների ոլորտում անցկացվող վերահսկողության վերաբերյալ առաջնահերթ հարցեր ու խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ վերահսկիչ պալատին՝ Համաշխարհային բանկի վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ներդրվող և կատարելագործվող ՀԲ-ի՝ գնումներին վերաբերող տեղեկատվական համակարգերին առցանց հասանելիություն տրամադրելու վերաբերյալ խնդիրներին: Կողմերը պայմանավորվեցին նաև առաջիկայում ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների համար կազմակերպել Համաշխարհային բանկի ընթացակարգերով իրականացվող գնումների վերահսկողության հատուկ դասընթացներ, որից հետո իրականացնել նաև համատեղ ուսումնասիրություններ (աուդիտ) ՀՀ-ում ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի գնումների ոլորտում:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017