HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.10.2017
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն ընդունել է ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) պատվիրակությանը
2017 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն ընդունել էր ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) պատվիրակությանը` տարածաշրջանային ֆինանսական վերահսկող Ռոբերտ Արելլանոյի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին, Արա Նռանյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի դերը հանրային ֆինանսների կառավարման համակարգում, սահմանադրության փոփոխություններով պայմանավորված վերահսկողությունից հաշվեքննության անցման ընթացքը և ՀՀ-ում արտաքին պետական աուդիտի ոլորտի վերջին ձեռքբերումները:
Իր հերթին USAID-ի պատվիրակության ղեկավարը բարձր գնահատեց Վերահսկիչ պալատի ներկա բարեփոխումների ընթացքը:
Կողմերն անդրադարձան նաև առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև USAID-ի հայաստանյան և տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչները:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017