HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.09.2017
Մեկնարկել է Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում 2017-2020թթ. ծրագիրը
2017 թվականի սեպտեմբերի 19-ին ք. Երևանում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համաֆինանսավորմամբ <<Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության եւ թափանցիկության հզորացում>> ծրագրի փակման արարողությունը և մեկնարկեց <<Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում>> 2017-2020թթ. ծրագիրը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համաֆինանսավորմամբ նոր ծրագրի մեկնարկը տրվեց ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև կնքված փոխըմբռնման հուշագրի ստորագրումով:
ՀՀ վերահսկիչ պալատի անունից ելույթով հանդես եկավ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ով ամփոփ ներկայացրեց ԵՄ և GIZ-ի գործուն աջակցության շնորհիվ վերջին տարիների նշանակալի ձեռքբերումները: Բանախոսը նշեց, որ Վերահսկիչ պալատ - Եվրոպական միություն - GIZ համագործակցության ընդհանուր նպատակը Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափացիկության հզորացումն էր, որի թիրախային արդյունքներն արդեն ապահովվեցին: Հետևաբա, ողջունելի է, որ համագործակցության ձևաչափն կիրառվելու է նաև հանրային ֆինանսների մյուս գործընկերների հետ համատեղ, ինչը միայն վկայում է անցած ուղղու արժեքավոր լինելու փաստը:
Արա Նռանյանն անդրադարձավ նաև Պալատի կարողությունների զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներին, որոնք ուղղված կլինեն սահամանադրական փոփոխություններով պայմանավորված մարտահրավերների դիմագրավմանը, մասնավորապես, սահմանադրության փոփոխություններով պայմանավորված իրականացվելիք միջոցառումների հրատապությանը և միջոցառումների հաջող իրագործման համար սահմանափակ ռեսուրսների հաղթահարմանը:
Առաջիկա անելիքներում շեշտվեց նաև Հաշվեքննիչ պալատի ՏՏ կարողությունների զարգացման հարցի հրատապությունը, և, հատկապես, միջազգային հռչակագրերով օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պատշաճ կատարման համար բարձրագույն հաշվեքննիչ մարմնին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ժամանակին, անխափան, ուղիղ և անվճար հասանելիության բավարար լիազորությունների ապահովումը:
Ներկաներն արձանագրեցին, որ նոր հուշագիրը էական խթան կդառնա ՀՀ հանրային ֆինանսների կառավարման համակարգի զարգացման կարևոր գործում:
ԵՄ օժանդակությունը <<Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում>> 2017-2020թթ. ծրագրին կազմում է 1 մլն եվրո:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017