HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.07.2017
Ավարտվեց ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ վերահսկողության 1-ին փուլը
ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը մասնակցել է <<Եվրասիական տնտեսական միության մասին>> պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից ներմուծման մաքսատուրքերի` ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև բաշխման ենթակա գումարներն ամբողջությամբ և ժամանակին փոխանցելու կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառումներին:
2017 թվականին համատեղ վերահսկողությունը համակարգել է Ղրղզստանի հաշվիչ պալատը:
Վերահսկողական միջոցառումներն իրականացվել են հետևյալ ժամկետներում.
• մայիսի 25-ից հունիսի 2-ը` ՀՀ ֆինանսների նախարարությունում (ք.Երևան),
• հունիսի 5-ից 13-ը` Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարությունում (ք.Մինսկ),
• հունիսի 14-ից 22-ը` Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ գանձապետարանի Միջմարզային գործառնական վարչությունում (ք.Մոսկվա),
• հունիսի 26-ից հուլիսի 4-ը Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում (ք.Աստանա),
• հուլիսի 5-ից 13-ը` Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում (ք.Բիշկեք):
Վերահսկողական միջոցառումների ընթացքում կազմվել է թվով 5 արձանագրություն, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմիններից պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն, որի վերլուծությունից հետո կկազմվի ամփոփ հաշվետվություն: Հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել հաստատման 2017թ. նոյենբեր ամսին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկողական մարմինների համատեղ կոլեգիաի նիստին:
2017 թվականի սեպտեմբերին մեկնարկելու է բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ վերահսկողության 2-րդ փուլը, որով արտաքին աուդիտ (հսկողություն) է իրականացվելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ք.Մոսկվա) և Եվրասիական տնտեսական միության դատարանում (ք.Մինսկ):
2017 թվականի վերահսկողական միջոցառումների համակարգող է հանդիսանում Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեն:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017