HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.07.2017
Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին
2017 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Ողջունելով դեսպան Քիսլերին՝ Լևոն Յոլյանն իր երախտագիտությունն է հայտնել գերմանական կողմին տարիներ շարունակ Վերահսկիչ պալատին աջակցության և զարգացման տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Վերահսկիչ պալատի զարգացման գործում կարևորել է «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության /GIZ/ դերակատարումը:
Բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի վերահսկիչ մարմինների փոխշահավետ համագործակցության մակարդակը՝ Լևոն Յոլյանն արժեվորելով գերմանական փորձը, իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել և ընդլայնել գործընկեր կառույցների համագործակցությունը:
Իր հերթին դեսպան Քիսլերը բարձր գնահատեց վերահսկիչ պալատի հետ տարվող ծրագրերի արդյունավետությունը և ընդգծեց, որ գերմանական կողմը սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված վերահսկողությունից հաշվեքննության անցումը բարեհաջող հաղթահարելու հարցում շարունակելու է աջակցել Հայաստանի վերահսկիչ պալատին:
Կողմերը անդրադարձել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին՝ նախանշելով համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու հնարավորությունները:
Հանդպիմանը մասնակցում էին նաև GIZ-ի Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության Երևանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան և «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Պետեր Դինայգերը:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017