HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.06.2017
ՀՀ վերահսկիչ պալատն իրականացնում է ISSAI ստանդարտներին համահունչ պիլոտային աուդիտներ
Հաջողությամբ ավարտվեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և <<Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության>> (ԳՄՀԸ) աջակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց համար ISSAI ստանդարտներին համահունչ ֆինանսական, համապատասխանության և կատարողականի աուդիտների վերապատրաստման դասընթացները, որից հետո հրավիրված խորհրդատուների (որակավորված աուդիտորների) մասնակցությամբ 2017 թվականի ընթացքում նախապես ընտրված հանրային կազմակերպություններում նախատեսվում է կազմակերպել ISSAI ստանդարտներին համահունչ հետևյալ պիլոտային աուդիտները.
•ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <<Գրականության հրատարակման ծրագիր>> (կատարողականի աուդիտ)
•ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
•Արագածոտնի մարզպետարան (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
•Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
•ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
•ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
•ՀՀ սփյուռքի նախարարություն (ֆինանսական, համապատասխանության և կատարողականի աուդիտներ):
Պիլոտային աուդիտների անհրաժեշտությունն ամրագրված է <<Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում>> ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրում՝ որպես հատուկ նախապայման:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017