HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.06.2017
Հաղորդագրություն
Ղեկավարվելով <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի պահանջներով, <<Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում թվով 14 գլխավոր մասնագետների հաստիքների կրճատմամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու առաջարկությամբ Վերահսկիչ պալատը դիմել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 12.06.2017թ. Ν 486-Ա որոշմամբ անվանացանկում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձիք, <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով սահմանված կարգով, կգրանցվեն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում՝ <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պահպանելով վարձատրությունը:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017