HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.05.2017
Վերահսկիչ պալատի պատվիրակը մասնակցել է Կիևում կայացած Գնումների, օրինավորության, կառավարման և հրապարակայնության (PRIMO) 13-րդ ֆորումին
Համաշխարհային բանկի և Ուկրաինայի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հրավերով Վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը մասնակցեց Գնումների, օրինավորության, կառավարման և հրապարակայնության (PRIMO) 13-րդ ֆորումի աշխատանքներին:
Ֆորումին մասնակցեցին 19 երկրից թվով 50 բարձրաստիճան պաշտոնատար անձ, ինչպես նաև ներկայացուցիչներ դոնոր կազմակերպություններից: Ֆորումի գլխավոր թեման էր՝ <<Կառավարության, բիզնեսի և հասարակության համատեղ պայքարը կոռուպցիայի դեմ>>:
Ֆորումի ընթացքում Վերահսկիչ պալատի պատվիրակը հանդիպումներ ունեցավ մի շարք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին համատեղ աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:
Ֆորումը կազմակերպվում է ամեն տարի Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Իսլամական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017