HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.03.2017
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվել Լևոն Յոլյանը
2017 թվականի փետրվարի 9-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում իր հրաժարականի մասին դիմումը:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր մնալու կապակցությամբ 2017 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար Ազգային ժողովին է ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանը, իր ելույթում, կաեւորելով Վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, նշել է, որ նոր Սահմանադրությամբ, կառույցն իր առջեւ ծառացած խնդիրները կարող է լուծել սերտորեն համագործակցելով խորհրդարանի և կառավարության հետ: Նա նաև նշել է, որ Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելու դեպքում կնպաստի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործողությունների իրականացմանը՝ բարձրացնելով Վերահսկիչ պալատի պալատի կառուցողական դերը հանրային կառավարման ոլորտում:
Ելույթից հետո Լեւոն Յոլյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին:
Եզրափակիչ ելույթում ՎՊ նախագահի թեկնածուն նշել է, որ խորհրդարանականների կողմից հնչած գնահատականները պարտավորեցնող են:
2017 թվականի փետրվարի 28-ին գաղտնի փակ քվեարկությամբ ՀՀ Ազգային ժողովը միաձայն (99 կողմ ձայնով) Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրեց Լևոն Յոլյանին:
ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ ԱԺՈ-022-Ա որոշմամբ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակվեց Լևոն Սուրենի Յոլյանը:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017