HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.12.2016
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակիցներն այցելել են ՊԲ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակիցները` նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 27-ին այցելեցին Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված փոխգնդապետ Արամ Հայրիյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր: Հյուրերին ուղեկցում էին ՊԲ հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը: Հյուրերը տոնական օրերի կապակցությամբ նախ շնորհավորեցին դիրքապահ զինծառայողներին, այնուհետև ծանոթացան ծառայության կրման պայմաններին, հետաքրքրվեցին վերջին ամիսների ընթացքում առաջնագծում իրականացված աշխատանքներով:

Օրվա երկրորդ կեսին զորամասի շարահրապարակում հյուրերի և բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որտեղ Իշխան Զաքարյանը ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրվածության համար մի շարք զինծառայողների պարգևատրեց սառնարաններով ու լվացքի մեքենաներով, իսկ զորամասին հանձնեց ՈՒԱԶ մակնիշի սանիտարական մեքենա: Հյուրերը Ամանորի նախաշեմին զինծառայողների համար բերել էին նաև մրգեր և քաղցրավենիք:

Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին, կարևորեց բանակ-հասարակություն կապի շարունակական զարգացումն ու ամրապնդումը` փաստելով, որ նմանատիպ այցերը ոգևորում են զինծառայողներին և նպաստում նրանց ծառայության արդյունավետության բարձրացմանը:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017