HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՎՊ ՆԱԽԱԳԱՀ
Լևոն Սուրենի Յոլյան
Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանում: 1980թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1980-1982թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան` հեռակա ուսուցմամբ: Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:
1982-1984թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ
1984-1986թթ. կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, 1985թ. ընտրվել է Աբովյանի շրջանային խորհրդի պատգամավոր
1986-1990թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1990-1993թթ. Հայաստանի Երիտասարդական միության նախագահ
1986-1992թթ. եղել է Լուսավորության նախարարության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ
1990-1992թթ. Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության (ՀամԼԿԵՄ) բյուրոյի անդամ
1996-2000թթ. Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) նախագահության անդամ
1993-1998թթ. LLG ՓԲԸ նախագահ
1998-2000թթ. ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ
2000-2007թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
2007– 2016թթ. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ
2016թ. փետրվարի 29-ից սեպտեմբերի 20-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
2017թ. փետրվարի 28-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ վեց տարի ժամկետով:
2008թ. պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով:
2004թ. մինչ օրս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք դուստր, չորս թոռ:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017