HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ
08.12.2017
ԱԺ-ն հաստատել է Վերահսկիչ պալատի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը
2017 թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը քվեարկությամբ՝ 91 կողմ, 7 դեմ ձայներով, հաստատեց Վերահսկիչ պալատի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը ներկայացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Ծրագիրը ներկայացնելիս ՎՊ նախագահը նշեց, որ, Սահմանադրության փոփոխության համաձայն,...
30.11.2017
Տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ կոլեգիայի նիստը
2017 թվականի նոյեմբերի 30-ին տեսակոնֆերանսի միջոցով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության հարցերով հաշվիչ կոմիտեի, Ղրղզստանի Հանրապետության հաշվիչ պալատի եւ Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի կոլեգիաների (խորհուրդների, լիազորված մարմինների) համատեղ նիստը: Նիստ...
30.11.2017
Արմեն Սոսի Գևորգյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՆՀ-906-Ա հրամանագրով Արմեն Սոսի Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
Մինչև խորհրդի անդամ նշանակվելը Ա. Գևորգյանը երկար ժամանակ աշխատել է արդարադատության համակարգում և զբաղեցրել է տարբեր պատասխանատու պետական պաշտոններ: Մասնավորապես, աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարու...
27.10.2017
Տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Նիստին ներկա էին նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը, խորհրդի բոլոր անդամները և աշխատակազմի ներկայացուցիչները:
Նիստում ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը, համաձայն <<Վերահսկիչ պալատի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-...
23.10.2017
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասում գնումների ավագ մասնագետ Թանվիր Հոսեյնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասում գնումների ավագ մասնագետ Թանվիր Հոսեյնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀԲ-ի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի շրջանակներում գնումների ոլորտում անցկացվող վերահսկողության վերաբերյալ առաջնահերթ հարցեր ու խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ վերահսկիչ պալատին՝ Համաշխարհային բանկի վարկային և դրա...
09.10.2017
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Ա. Բախչագուլյանի գլխավորած պատվիրակությունն ուսումնական և աշխատանքային այցով գտնվում էր Ավստրիայում
2017թ.-ի հոկտեմբերի 2-ից – 6-ը, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Աբրահամ Բախչագուլյանի գլխավորած պատվիրակությունն ուսումնական և աշխատանքային այցով գտնվում էր Ավստրիայում:
Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները մասնակցեցին Ավստրիայի միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (ՄՀԱ) կողմից կազմակերպված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար նախատեսված հատուկ հակակոռուպցիոն ուսումնական եռօրյա ...
12345678910...
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017