HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սահմանադրություն, Վերահսկիչ Պալատին առնչվող հոդված
ՀՀ Վերահսկիչ Պալատի մասին օրենքը
ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎՊ նոր օրենքի ընդունումը պայմանավորված էր ՀՀ սահմանադրության փոփոխություններով եւ լրացումներով: Օրենքը մշակվել է Ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների միջազգային կազմակերպության ստանդարտներին, "Վերահսկողության ղեկավարման սկզբունքների" ԼԻՄԱՅԻ հռչակագրի դրույթներին եւ վերահսկողության բարձրագույն միջազգային փորձին համապատասխան: Այն ի տարբերություն նախկին` "ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի մասին" օրենքի, առանձնանում է հետեւյալ մոտեցումներով.
Ներկայիս ՀՀ վերահսկիչ պալատն առավել անկախ է. առանձնացել է ՀՀ Ազգային ժողովից եւ ունի նոր կարգավիճակ:Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապեության նախագահի առաջարկությամբ, Ազգային ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով, ի տարբերություն նախորդ նախագահների, որոնց առաջարկում էր ԱԺ նախագահը, հաստատում ԱԺ-ն:
Նոր օրենքով, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Վերահսկիչ պալատի նախագահ: Վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքներից կազմված տարեկան հաշվետվությունը քննարկվում է Ազգային ժողովի կողմից՝ առանց որոշում ընդունելու, նախկինում, եթե այն չէր հաստատվում, ԱԺ-ն կարող էր Վերահսկիչ պալատի նախագահին անվստահություն հայտնել:
Ընդորում, Վերահսկիչ պալատը, գործունեության տարեկան ծրագրից դուրս, խորհրդի որոշմամբ, կարող է իրականացնել արտածրագրային վերահսկողություն:
Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է դիտարկումների, ստուգումների, հանդիպակաց ստուգումների, վերլուծությունների ձեւով, ինչպես նաեւ` ֆինանսական, համապատասխանության, արդյունավետության (կատարողական) եւ բնապահպանական վերահսկողության տեսակներով։ Նշվածներից հատկապես կարելի է առանձնացնել արդյունավետության եւ բնապահպանական վերահսկության տեսակները, որոնք Հայաստանում կիրարկվելու են առաջին անգամ: Կարելի է առանձնացնել նաեւ Վերահսկիչ պալատի կողմից հանդիպակաց ստուգում իրականացնելու իրավասությունը:
Նոր օրենքում ընդլայնվել եւ հստակեցվել են Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողական իրավասությունները: Վերահսկիչ պալատը կարող է վերահսկողություն իրականացնել պետական, համայնքային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների ինչպես ելքերի, այնպես էլ` մուտքերի նկատմամբ, սակայն առանձին ընթացակարգերով:
Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողությունն այսուհետ ժամկետային առումով լինելու է սահմանափակ: Այսպես. վերահսկվող օբյեկտում ստուգման իրականացման ժամկետը սահմանվելու է մինչեւ քսանչորս աշխատանքային օր, որը ստուգման ընթացքում կարող երկարաձգվել ոչ ավելի` տասներկու աշխատանքային օրով, Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ: Հանդիպակաց ստուգման իրականացման ժամկետը սահմանվելու է մինչեւ տասներկու աշխատանքային օր, որը ստուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի վեց աշխատանքային օրով` Վերահսկիչ պալատի նախագահի հրամանով:
Այնուհանդերձ, ՎՊ նոր օրենքը կատարելագործման կարիք ունի. ըստ մասնագետների` ՎՊ-ի առջեւ փակ դռներ չպետք է լինեն: ՎՊ-ում այս ուղղությամբ տարվում են օրենսդրական բարեփոխման աշխատանքներ:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017