HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՎՊ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐ
Առաջին Վարչության պետի ժ.պ.` Արման Սամվելի Սարգսյան
Առաջին վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1983 թ. հունիսի 5-ին, Թբիլիսի քաղաքում, Վրաստան:
2005 թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը. 2005-2008 թ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի <<Հանրային կառավարում և հանրային ֆինանսներ>> բաժինը: 2008 թ. պաշտպանել է <<Ռազմավարական կառավարման հիմնախնդիրները հանրային քաղաքականության ոլորտում>> թեմայով գիտական թեզը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում:
Աշխատել է "Prime insurance brokers" ապահովագրական բրոքերային ընկերությունում, որպես գնահատող մասնագետ, <<Զով>> ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, որպես դասախոս:
2009 թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, 2012 թ.՝ չորրորդ վարչության պետի տեղակալ, 2017 թ. հունիսի 15-ին նշանակվել է առաջին վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Երկրորդ Վարչության պետ` Դավիթ Միխայիլի Ադյան
Երկրորդ Վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքում:
2007թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանը:
2007թ. աշխատել է Երևանի քիմիադեղագործական ֆիրմա ՓԲԸ-ում որպես հաշվապահ:
2009-2015թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, 7-րդ վարչության պետի տեղակալ:
2016թ-ից նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի 2-րդ վարչության պետ:
Անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Երրորդ Վարչության պետ` Գեղամ Ազատի Հովեյան
Երրորդ Վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1975թ. մարտի 1-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում:
Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ինչպես նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
Աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ մասնագետից մինչեւ գլխավոր մասնագետ, ապա որպես ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության` տեղական ինքնակառավարման մարմինների եւ ներքին աուդիտի գնահատման բաժնի պետ:
07.01.2008թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես համայնքների վերահսկողության վարչության պետ:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Չորրորդ վարչության պետ`Տիգրան Վահագի Հովհաննիսյան
Չորրորդ Վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1965 թվականին Գյումրի քաղաքում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկա ֆակուլտետի առևտրի էկոնոմիկա մասնագիտությունը: Սովորել է նույն ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության և նրա ճյուղերի էկոնոմիկա, պլանավորում և կառավարման կազմակերպում մասնագիտությամբ» ասպիրանտուրայում:
Աշխատել է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեում, ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում: Եղել է ՀՀ սեփականաշնորհման նախարարության ձեռնարկությունների բաժնի պետ, վերահսկողության տեսչության պետ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ, «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի էրեբունի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ գրանցման գծով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մասնավորեցման վարչության պետ, պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ:
2008 թվականից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես բաժնի պետ, այնուհետև վարչության պետի տեղակալ: 2013թվականի հուլիսի 13-ից չորրորդ վարչության պետն է:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Հինգերորդ վարչության պետ`ժորա Մաքսիմի Մարգարյան
Հինգերորդ վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1966թ. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1984-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատել է Հրազդանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կապիտալ շինարարության բաժնում, որպես ինժեներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Հրազդանի շրջանի տարածքային զբաղվածության կենտրոնում` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության Կոտայքի տարածքային բաժնում, որպես 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունում` առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, այնուհետև` գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ:
2008թ.-ից աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, ապա` վարչության պետի տեղակալ: 2011թ.-ից 5-րդ վարչության պետն է:
Անկուսակցական է:
Ամուսնացած չէ:
Վեցերորդ Վարչության պետ`Սարգիս Զորիկի Վաթյան
Վեցերորդ Վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1979 թ-ի սեպտեմբերի 14-ին ծառայողի ընտանիքում: 1996թ-ին ավարտել է Լ. Շանթի անվ. թիվ 4 միջնակարգ դպրոցը գերազանցության մեդալով:
1996թ-ից 2000թ-ը սովորել է ՀՀ Գյուղատնտեսական Ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի "Հաշվապահական հաշվառում և աուդիտ" բաժնում: Ավարտելով ստացել է նշված մասնագիտությամբ բարձրագույն կրթության դիպլոմ:
2016թ-ին ավարտել է ՀՀ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը:
18.11.1997թ-ից 01.07.2000թ-ը ուսման հետ զուգահեռ աշխատել է "Թուղթարդ" ԲԲԸ-ում որպես հաշվետար :
20.06.2000թ-ից 28.05.2002թ-ը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, ավարտելով ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում :
03.07.2002թ-ից 30.12.2003թ-ը աշխատել է "Կարտոնտարա" ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ, իսկ 30.12.2003-ից մինչ 01.09.2005թ-ը` ֆինանսների գծով տնօրեն:
26.02.2007թ-ից 02.03.2009թ-ը աշխատել է Երևանի Քաղաքապետարանի "Քաղաքաշինություն" ՊՓԲԸ-ում`որպես տնտեսագետ, իսկ 02.03.2008թ-ից մինչև 02.11.2009թը` առաջին կարգի մասնագետ:
03.02.2010թ-ից 25.10.2010թ-ը տնօրինել է "Ֆլաուերս Դեկոռ" ՍՊԸ-ն:
03.05.2010թ-ից 01.04.2011թ-ը աշխատել է Երևանի Քաղաքապետարանի "Հողի և ունեցվածքի գործայնություններ" ՓԲԸ-ում որպես առաջին կարգի մասնագետ:
26.10.2011թ-ից աշխատում է Վերահսկիչ պալատի 6-րդ վարչությունում որպես մասնագետ:
07.02.2012թ-ից մինչև 15.04.2014թ-ը աշխատել է ՎՊ 8-րդ վարչությունում որպես առաջատար մասնագետ :
28.04.2014թ-ից մինչև 10.05.2016թ-ը աշխատել է ՎՊ 8-րդ վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
10.05.2016թ-ից մինչ օրս աշխատում է վերահսկիչ պալատում որպես 6-րդ վարչության պետ:
Ամուսնացած է ունի երկու երեխա`դուստր և որդի:
Յոթերորդ Վարչության պետի ժ.պ.` Վահե Կարենի Դավթյան
Յոթերորդ Վարչութունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1986թ.-ին Երևան քաղաքում:
2008թ.-ին ավարտել է ՀՊՏՀ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը:
2015թ.-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
2009-2011թթ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ:
2011-2012թթ. ՀՀ վերահսկիչ պալատի վերլուծության վարչության առաջատար մասնագետ:
2012-2014թթ. ՀՀ վերահսկիչ պալատի 7-րդ վարչության առաջատար մասնագետ:
2014թ. ՀՀ վերահսկիչ պալատի 7-րդ վարչության գլխավոր մասնագետ:
2014-2016թթ. ՀՀ ՖՆ ՕՀ և ՆԱ ԳՎ օպերատիվ-հետախուզության վարչության 8-րդ բաժնի օպերլիազոր:
2016թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության 8-րդ բաժնի օպերլիազոր:
2016-2017թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազոր:
2017թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության 4-րդ բաժնի գլխավոր օպերլիազոր:
2017թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի 7-րդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Տնտեսագիտության թեկնածու:
Ամուսնացած է՝ ունի երկու զավակ:
ՈՒթերորդ Վարչության պետ` Վարդան Կորյունի Առաքելյան
ՈՒթերորդ Վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1969թ.-ի նոյեմբերի 21-ին Իջևան քաղաքում:
1990թ.-ին ավարտել է ԵրԺՏԻ պլանատնտեսագիտական ֆակուլտետը:
1990-1991թթ. Աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների մինիստրության պետական հարկային տեսչությունում, որպես տեսուչ:
1991-1992թթ. Երևան քաղաքի պետական հարկային հատուկ վարչության 2-րդ բաժնի տեսուչ:
1992-1994թթ. ՀՀ ՀՊՏ Երևանի Արաբկիրի շրջանի օպերատիվ բաժնի տեսուչ, բաժնի պետ, ՌԴ-ում ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության ներկայացուցիչ:
1994-1996թթ. «Տեխնոստրոմ» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն:
1997թ. ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության «Փոքր» օբյեկտների բաժնի պետ:
1998թ. «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության նավթամթերքների հսկողության տեսչության պետ:
1998-2000թթ. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի Կենտրոնական տարածքային կենտրոնի տնօրեն:
2002-2007թթ. ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահի խորհրդական, արտասահմանյան փոխառությունների և վարկերի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, վարչության պետի տեղակալ:
2007թ.-ից ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 10-րդ վարչության պետի տեղակալ: ՀՀ Նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 469 հրամանագրով բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրով:
2015թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է ութերորդ վարչության պետ:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Իններորդ Վարչության պետ` Սամվել Գրիգորի Յոլյան
Իններորդ Վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1956 թվականին Երևանում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, Հայաստանի գյուղատնտեսության մեքենայացման եւ էլեկտրիֆիկացիայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է <<Հայգյուղմեքենայացում>> գիտաարտադրական միավորումում, որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, որպես ասիստենտ, Հայկական մանկական ֆոնդի գիտաարտադրական միավորումում, որպես գլխավոր մասնագետ: Այնուհետեւ <<Ատրիում>>ՍՊԸ գլխավոր տնօրենն էր:
1999 թվականից աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի համայնքների բյուջեների վերահսկողության բաժնի վարիչ, ավելի ուշ` պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, ազգային անվտանգությանը, դատական մարմիններին, համայնքներին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչության պետ և եղել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:
2008 թվականի հուլիսի 1-ից ՀՀ վերահկիչ պալատի իններորդ վարչության պետն է:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, 10 գիտական աշխատության և 10 գյուտի հեղինակ: ՈՒնի Բարձրագույն վերահսկողության մարմինների միջազգային կազմակերպության` INTOSAI զարգացման Ծրագրի մեծահասակների ուսուցման մասնագետի որակավորում:
Ամուսանացած է, ունի երկու զավակ:
Տասներորդ Վարչության պետ` Մնացական Թադևոսի Պետրոսյան
Տասներորդ Վարչությունը ՎՊ խորհրդի որոշման հիման վրա վերահսկողություն է իրականացնում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում:

Ծնվել է 1956թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության Ախալցիխե քաղաքում:
1980թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի
պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել է<<Երքիմշին>>տրեստում, եղել է ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, սեկտորի վարիչ, ապա կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ և գործերի կառավարիչ, Հայաստանի երիտասարդական միութան գործերի կառավարիչ, այնուհետեւ աշխատել է<<Հայք>>միավորումում, որպես գլխավոր հաշվապահ,<<Հայէկոնոմբանկի>>Էջմիածնի մասնաճուղի կառավարիչ,<<Հայագրոբանկի>>ԲԲԸ, գործերի կառավարիչ, տնօրեն, ապա` գլխավոր տնօրենի տեղակալ:
2003-2007թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա` հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մեթոդաբանության, Վերլուծության և Միջազգային Կապերի Վարչության պետ` Կարեն Վասիլի Առուստամյան
Վարչությունը իրականացնում է ՎՊ գործունեության մեթոդաբանական ապահովումը. մշակում վերահսկման չափորոշիչներ ու մեթոդական ցուցումներ, հետեւում դրանց կատարմանը: Տալիս է վերահսկողության ծրագրերի ու վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք: Կազմում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրն ու տարեկան հաշվետվությունը: Ապահովում է Վերահսկիչ պալատի և աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ: Իրականացնում է պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական և համայնքային սեփականության օգտագործմանն առնչվող էլեկտրոնային շտեմարաններում և հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ վերլուծական աշխատանքները: Ապահովում է ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության տարեկան հաշվետվության մասին Վերահսկիչ պալատի եզրակացության պատրաստման, ինչպես նաև վերահսկողության շրջանակներում ապահովում է պետական և համայնքային նշանակության բյուջետային միջոցների և սեփականության օգտագործման վերաբերող վերլուծական աշխատանքները:

Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին Երեւանում, գերազանցության դիպլոմով ավարտել ՀՀ պետական տնտեսագիտական ինստիտուտն ու նույն ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատել "Հայներարտ" բանկում, որպես վարկային մենեջեր, "Հայկապ" բանկի գանձապետարանի արտարժութային եւ ֆոնդային գործառնությունների վարչությունում, Հայխնայբանկի ֆինանսական վերահսկողության եւ մեթոդաբանության խմբում, "Հայաուդիտ" ՍՊԸ-ում եւ ՀՀ ԿԱ ՀՊԾ իրավաբանական վարչությունում:
2005 թվականից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական եւ մեթոդաբանական վարչությունում, որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ:
2007 թվականի նոյեմբերից ՀՀ վերահսկիչ պալատի վերլուծության եւ մեթոդաբանության վարչության պետն էր:
2008 թվականի հուլիսից ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության պետն էր:
2017 թվականի օգոստոսից ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետն է:
Տնտեսագիտության թեկնածու: Համատեղության կարգով դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Անկուսակացական է, ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Իրավաբանական Վարչության պետ` Արամ Սուրենի Մամիկոնյան
Իրավաբանական վարչությունը մասնագիտական եզրակացություն է ներկայացնում վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությունների իրավաբանական հիմնավորվածության վերաբերյալ, իրականացնում է ՎՊ ակտերի իրավական փորձաքննություն, ներկայացնում և պաշտպանում է ՎՊ շահերը դատական և այլ պատկան մարմիններում, խորհրդի որոշման հիման վրա կարող է ներգրավվել Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության գործընթացին, իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ՎՊ ղեկավարությանը և աշխատակազմին:

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի թիվ 77 ռուսական միջնակարգ դպրոցը`գերազանցությամբ: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Ավարտել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիան` գերազանցությամբ: Աշխատել է<<Էլլիպս>>ՍՊԸ-ում, որպես իրավաբանական ծառայության պետ,"RR" ՍՊԸ-ում (<<Արմենիա-Լադա>>ՓԲԸ), որպես գլխավոր իրավախորհրդատու, այնուհետև` որպես ընդհանուր հարցերով փոխտնօրեն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, որպես գլխավոր իրավախորհրդատու:
2002 թվականից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատում, որպես գլխավոր իրավախորհրդատու, այնուհետև` իրավաբանական ծառայության պետ: 2007-2008 թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես ԻՎՎ իրավական աջակցության և դատական ներկայացուցչության բաժնի պետ, 8-րդ վարչության պետի տեղակալ:
2008 թվականի դեկտեմբերից ՀՀ Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետն է:
Դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Ամուսնացած չէ:
Ֆինանսատնտեսական և Հաշվապահական Հաշվառման Վարչության պետ` Նինա Մանուկի Սահակյան
Վարչությունն ապահովում է ՎՊ ֆինանսական գործունեությունը, կազմում է Աշխատակազմի միջնաժամկետ և տարեկան սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, կազմակերպում և ներկայացնում է Աշխատակազմի տարեկան, եռամսյակային և ամսական հաշվապահական հաշվետվությունները: Իրականացնում է ՎՊ և Աշխատակազմի գույքի, սարքավորումների և տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանման աշխատանքները:

Ծնվել է Երևան քաղաքում:
1982թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «նյութատեխնիկական մատակարարում, էկոնոմիկա և պլանավորում՚» ֆակուլտետը:
1980թ. հոկտեմբերից մինչև 2003թ. նոյեմբերը աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում որպես` հաշվապահական հաշվառման և վերահսկողության վարչությունում` հաշվապահ, մեթոդիստ, գլխավոր տնտեսագետ, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ-գլխավոր հաշվապահ, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի տեղակալ-գլխավոր հաշվապահ:
2003թ. նոյեմբերից մինչև 2008թ. հունվարը աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում, ապա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում` որպես ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:
2008թ. հունվարից մինչ օրս աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատմ որպես` ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, իսկ 2014թ. փետրվարից ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ:
Արարողակարգի և Փաստաթղթաշրջանառության Վարչության պետ` Գևորգ Հենրիկի Վարդանյան
Ծնվել է 1962թ. մայիսի 11-ին Երևանում:
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և ասպիրանտուրան:
1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան «Մեքենաշինական արդյունաբերության կազմակերպում և էկոնոմիկա» մասնագիտությամբ:
Աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում:
1998-2000թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման նախարարի աշխատակազմի ղեկավար: Այնուհետև 2000-2002թթ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության գնահատման վարչության պետ, նախարարի խորհրդական:
2002թ-ից. աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի սեփականաշնորհման վերահսկողության բաժնի պետ, ավելի ուշ` ՀՀ պետական բյուջեի մուտքերի և սեփականաշնորհման վարչության պետ, եղել է ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:
2007թ-ից ՀՀ վերահսկիչ պալատում աշխատել է որպես բաժնի պետ, իսկ 2008թ-ից` վարչության պետի տեղակալ:
2014թ. փետրվարից ՀՀ ՎՊ աշխատակազմի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետն է:
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017