HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՎՊ ԽՈՐՀՈՒՐԴ
Վերահuկիչ պալատի ղեկավար մարմինը խորհուրդն է. այն բաղկացած է յոթ անդամներից` նախագահից, նախագահի տեղակալից եւ խորհրդի հինգ անդամներից: Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը եւ խորհրդի մյուս հինգ անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` Վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ` վեց տարի ժամկետով, բացառությամբ խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետների: Վերահuկիչ պալատի խորհուրդը քննարկում եւ հաuտատում է Վերահuկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, տարեկան ծրագրում չընդգրկված վերահuկողության նոր թեմաները, վերահuկվող oբյեկտի նկատմամբ վերահuկողության իրականացման որոշումները, Ազգային ժողով ներկայացվող պետական բյուջեի եւ մաuնավորեցման ծրագրի կատարման մաuին ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունները, ՎՊ ընթացիկ եւ տարեկան հաշվետվությունները, ՎՊ խորհրդի հաuտատած ընթացիկ հաշվետվության, եզրակացության դեմ բերված վարչական բողոքները:
ՎՊ նախագահի տեղակալ - Արա Ռուդիկի Նռանյան
Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 15-ին Երեւանում:
1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի "Հաշվապահական հաշվառում, վերահսկում եւ տնտեսական գործունեության վերլուծություն" բաժինը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
1990թ. աշխատել է "Սանտեխնիկ" կոոպերատիվում` որպես հաշվետար,
1993-1994թթ.` Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ եւ հաղորդավար,
1993-1995թթ.` "Արա" ՍՊԸ-ում` գլխավոր հաշվապահ,
1997-2000թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես տարիֆիկացիայի եւ վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետեւ սերտիֆիկացման եւ լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ,
2000-2001թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ,
2001-2004թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության եւ ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ:
2004թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2004-2007թթ. ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդական:
2007-2012թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
2014թ. դեկտեմբերի 23-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (Նախարար) մինչև 2016 թվականի փետրվարի 1-ը:
2016թ. մարտի 10-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` մինչև 2019թ. դեկտեմբերի 13-ը:
Դասախոսել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Գագիկ Շավարշի Ոսկանյան
Ծնվել է 1950թ. մայիսի 30-ին Սիսիան քաղաքում:
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ-տեխնոլոգ:
Աշխատել է "Հայէլեկտրալույս" ԱՄ-ի Սիսիանի մասնաճյուղում ինժեներ-կոնստրուկտոր, ապա` ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղար, Երեւանի պահածոների գործարանում` հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, կուսկոմիտեի քարտուղար, ՀԿԿ ԿԿ գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ, "Հայպահածո" ԱՄ-ի գլխավոր ինժեներ, տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հետ առեւտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ: 1999-2002թթ. ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, "Միասնություն" խմբակցության քարտուղար:
2002թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2014թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Գագիկ Սեւանի Մկրտումյան
Ծնվել է 1948 թ. մարտի 14-ին Երեւանում:
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` հիդրոտեխնիկական կառույցների եւ ՀԷԿ-երի ինժեների որակավորմամբ, ապա` Մոսկվայի ղեկավար աշխատողների վերապատրաստման միջգերատեսչական ինստիտուտը: Ինժեներ-հիդրոշինարար է:
Աշխատել է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման մինիստրությունում, “Արփա-Սևան” կառույցում, թիվ 6 շինարարական տրեստում, որպես գլխավոր ինժեներ, ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության մինիստրությունում Իջևան-Հրազդան երկաթգծում, որպես թունելների շինարարության պետ, այնուհետև ՀՍՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեում, որպես պատասխանատու աշխատող, ապա` ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ, “Լինսի” հիմնադրամի “Մշակույթ” ծրագրի հիմնարկի տնօրեն, ավելի ուշ` ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ:
ՀՀ Նախագահի 2006թ. դեկտեմբերի 29-ի թիվ ՆՀ-268-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2012թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Դավիթ Գարուշի Չիբուխչյան
Ծնվել է 1981 թվականին Երևան քաղաքում:
Ավարտել Եր.ՊՏԻ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի "Համաշխարհային էկոնոմիկա" բաժինը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել գիտական թեզ` "Անուղղակի հարկերի դերը անցումային տնտեսություն ունեցող երկրներում" թեմայով, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնում, որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իսկ 2005թ.` բաժնի պետ:
2007թ. դեկտեմբերից` ՀՀ վերահսկիչ պալատի պետական բյուջեի վերահսկողության վարչության մուտքերի վերահսկողության բաժնի պետ, 2008թ. հուլիսից` երկրորդ վարչության պետ:
2015 թվականի նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ 6 տարի ժամկետով:
Անկուսակցական է:
2012թ. սեպտեմբերի 27-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Աբրամ Արամի Բախչագուլյան
Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 22-ին Կիրովաբադ քաղաքում:
2000թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի "Կառավարում" բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում:
2003 թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել "Արժեթղթերի շուկայի վերլուծությունը վիճակագրական գործիքների կիրառմամբ" թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2000-2001թթ. աշխատել է "Մելլաթ Բանկ" Դ/Բ ՓԲԸ-ում որպես դիլինգային գործառնությունների մասնագետ
2003 – 2005թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական
2003-2004թթ.՝ ՀՀ տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող
2005- 2007թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2007 – 2011թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար
2011- 2014թթ. ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
2017 թ. մայիսի 5-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թ. նոյոմբերի 14-ը
2004 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ամբիոնի դասախոս է:
2006 թվականից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ոսկե մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արմեն Սոսի Գևորգյան
Ծնվել է 1968 թվականի փետրվարի 17-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիս գյուղում:
1991 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ԷՀԱ-ի կոնստրուկտավորում և արտադրություն ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-կոնստրուկտոր տեխնոլոգի որակավորում:
2014 թվականին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:
Աշխատանքային փորձը՝
02.07.1986-01.09.1986թթ. -ՇՄՇ-16 տրեստ <<Գյուղշին>> N5 երրորդ կարգի բետոնագործ
08.10.1991-01.05.1993թթ. -<<Արմինտերտուր>> ՍՊԸ կադրերի բաժնի վարիչ
01.05.1993-01.07.1995թթ. -<<Արմինտերտուր>> ՍՊԸ տնօրենի տեղակալ
01.09.1995-01.03.1999թթ. -Երևանի Արաբկիր համայնքի թիվ 3 մշակույթի տուն շախմատի խմբակի մարզիչ
10.03.1999-03.07.2000թթ. -ՀՀ վիճակագրության,պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ
04.07.2000-01.08.2000թթ. -ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ
01.08.2000-13.01.2003թթ. - ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Մյասնիկյանի տարածքային բաժնի պետ
13.01.2003-17.01.2003թթ. - ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետ
17.01.2003-12.06.2008թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետ
12.06.2008-02.07.2014թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության պետ
11.07.2014-14.05.2015թթ. -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
14.05.2015-04.07.2017թթ. -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար
04.07.2017-01.09.2017թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար
01.09.2017թ. – 28.11.2017թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՆՀ-906-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
ՀՀ Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 28-ի հրամանով պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարության <<Շահամիր Շահամիրյանի>> անվան ոսկե հուշամեդալով:
Զինապարտ է:
Ամուսնացած, ունի երկու երեխա:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2018